20 օգոստոսի 2012 - 10:28 AMT
Իսրայելը Եգիպտոսի հետ սահմանին տեղակայել է «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը

Իսրայելը նախօրեին Եգիպտոսի հետ սահմանին տեղակայել է «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը: Ինչպես հաղորդել է «Ջերուսալեմ փոստ» պարբերականը, հղելով ՊՆ աղբյուրներին, ՀՀՊ համակարգը տեղադրվելու է Կարմիր ծովի ափին տեղակայված Էյլաթ քաղաքը պաշտպանելու համար:

«Երկաթե գմբեթ» համակարգերը, որոնք մշակվել են Իսրայելում` ԱՄՆ աջակցությամբ, տեղակայվում են երկրի արտաքին սահմանների առավել վտանգավոր հատվածներում, ինչպես նաև կենտրոնական մասում` Նեգև անապատի միջուկային օբյեկտները պաշտպանելու համար: