20 օգոստոսի 2012 - 10:45 AMT
Սևանա լճում ջրահեղձում է կանխվել

ԱԻՆ-ում օգոստոսի 19-ին` ժամը 18.50-ին ահազագ է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 67կմ-ի մոտակայքում` ափից մոտ 40մ հեռավորության վրա, մարդ է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը և 3 հրշեջփրկարար, սակայն ջրափրկարարները և Գավառի ոստիկանության բաժնի աշխատակիցները տարածքի հետախուզման արդյունքում խողդվող քաղաքացի չեն հայտանբերել: Ահազանգողի հետ հետադարձ կապի միջոցով պարզվել է, որ խեղդվող քաղաքացին ականատեսների օգնությամբ դուրս է եկել ափ: