20 օգոստոսի 2012 - 13:22 AMT
Ընդդիմադիրները գրավել են Հալեպի Ջդայդե թաղամասը

Սիրիացի ընդդիմադիրները տեղեկատվություն են տարածվել, որ իրենք գրավել են Հալեպի Ժդայդե թաղամասը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց գրող-հրապարակախոս, ֆեյսբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջ» անկախ նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը: Նա նշեց նաև , որ այդ թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա է գտնվում Կիլիկիան վարժարանը, իսկ 400 մետր հեռավորության վրա՝ Ազգային առաջնորդարանը:

PanARMENIAN.Net ի թղթակցը փորձեց կապ հաստատել Ազգային առաջնորդարանի հետ, սակայն կապը դեռ չի վերականգնվել և ինֆորմացիան ճշտել չհաջողվեց: Հիշեցնենք, որ երկու օր է, ինչ Հալեպում դարձյալ չի գործում բջջային ու քաղաքային հեռախոսակապը, իսկ ինտերնետն անջատված է արդեն մեկ շաբաթից ավելի: Նշենք, որ որպես թաղամասը գրավելու վկայություն՝ ընդդիմադիրները համացանցում նաև տեսանյութ են տարածել: