20 օգոստոսի 2012 - 16:14 AMT
Բելառուսի նախագահը պաշտոնից ազատել է արտգործնախարարին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սերգեյ Մարտինովին ազատ է արձակել ԱԳՆ ղեկավարի պաշտոնից: Այդ մասին «Ինտերֆաքս-Արևմուտք» գործակալությանը հաղորդել են Բելառուսի նախագահի մամլո ծառայությունից:

ԱԳՆ նոր ղեկավար է նշանակվել Վլադիմիր Մակեյը, ով նախկինում զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Մարտինովի հեռացման պատճառների մասին տեղեկատվություն չկա: