20 օգոստոսի 2012 - 18:08 AMT
«Յանդեքսի» մասին կնկարահանվի գեղարվեստական ֆիլմ

«Յանդեքսի»` ռունետում խոշորագույն որոնողական համակարգի ստեղծողների մասին կնկարահանվի ֆիլմ, հաղորդում է Vesti.ru-ն:

Նոր ֆիլմի սցենարը կգրի Դմիտրի Սոբոլովը, ռեժիսորը կլինի Ռոման Կարիմովը: Պրոդյուսեր Իրինա Սմոլկոյի խոսքով, «Սթարթափ» աշխատանքային անվանումով ֆիլմի կենտրոնում կհայտնվի ոչ միայն «Յանդեսը», այլ նաև ուրիշ ՏՏ-ընկերություններ: Ֆիլմում կցուցադրվի այդ ոլորտի զարգացման պատմությունը 1990-ականներին նրա հիմնադրումից սկսած մինչև մեր օրերը: