20 օգոստոսի 2012 - 19:09 AMT
«Ժառանգությունը» կոչ է արել սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քննարկել ընդդիմության օգտին

«Ժառանգություն» կուսակցությունը Սյունիք, Արարատ, Արմավիր, Շիրակ, Լոռի մարզերում սեպտեմբերի 9-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններում առաջադրել է թեկնածուներ և զորակցություն է հայտնել ընդդիմադիր այլ կուսակցություններ ներկայացնող թեկնածուների: «Հասարակությանը կոչ անելով ընտրել «Ժառանգության» կողմից առաջադրված կամ զորակցություն վայելող անձանց՝ կուսակցությունը հորդորում է ամենուր քվերակել հօգուտ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուների»,-ասվում է կուսակցության մամլո հաղորդագրությունում:

Գյումրիի քաղաքապետի ընտրությունում «Ժառանգությունը» պաշտպանում է ՀՅԴ-ի կողմից առաջադրված Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը: «Հավատարիմ քաղաքացիականհասարակությանը սատարելու իր ավանդույթին, Գյումրիի ավագանու համար պայքարում կուսակցությունը պաշտպանում է «Քաղաքը մերն է» նախաձեռնության առաջադրած թեկնածուներին»,-նշվում է հաղորդագրությունում: