20 օգոստոսի 2012 - 19:29 AMT
Վենեսուելական բանտում զանգվածային բախումներ են տեղի ունեցել, որոնք հանգեցրել են 20 մարդու մահվան

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի մերձակայքում գտնվող բանտում ավելի քան 20 բանտարկյալ և 1 այցելու է զոհվել` զինված հանցավոր խմբավորումների անդամների միջև բախումների արդյունքում:

Այս մասին պետական հեռուստաալիքին է հաղորդել ուղղիչ հաստատությունների հարցերով նախարար Իրիս Վարելան:

Տեղի ունեցածի հանգամանքների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: