20 օգոստոսի 2012 - 20:37 AMT
Groupon-ի որոշ առաջին ներդրողները հրաժարվել են կապիտալից` բաժնետոմսերի արժեզրկման պատճռով

Groupon ընկերության որոշ առաջին ներդրողները հրաժարվել են կապիտալից` բաժնետոմսերի արժեզրկման պատճռով:

Մասնավորապես, նման որոշում է կայացրել Մարկ Անդերսսենը, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Groupon-ի 4 բաժնետեր արդեն նման քայլի է գնացել: Պատճառը բորսայում ընկերության բանժետոմսերի արժեքն է: IPO-ից հետո ընկերության ակցիաներն արժեզրկվել են ¾-ով, իսկ շուկայական կապիտալիզացիան նվազել է 10 մլրդ դոլարով:

Նման իրավիճակ է գրանցվել նաև այլ ինտերնետային ընկերությունների հետ, որոնք դուրս են եկել բորսա: