20 օգոստոսի 2012 - 20:44 AMT
Վրաստանը պետք է շտապ բանակցություններ սկսի Մոսկվայի հետ, կարծում է Էդուրադ Շևարդնաձեն

Վրաստանն անմիջապես պետք է երկխսություն սկսի Ռուսաստանի ղեկավարության հետ, հայտարարել է երկրի նախկին նախագահ Էդուրադ Շևարդնաձեն:

«Ասավալ դասավալի» պարբերականին տված հարցազրույցում Շևարդնաձեն ընդգծել է երկկողմ կապերի կարգավորման կենսակարևորությունը` կոչ անելով պաշտոնական Թիֆլիսին դրա համար անել հնարավոր ամեն բան:

«Եթե ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման համար պահանջվի Սահակաշվիլիի հրաժարականը, ապա նա պետք է հեռանա»,-ընդ որում, ընդգծել է Վրաստանի նախկին նախագահը:

Օրերս Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ «նախագահի պաշտոնից իր հեռանալը չի լուծի ՌԴ հետ հարաբերություններում առկա խնդիրները»: