3 փետրվարի 2005 - 18:00 AMT
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԶՈՒՐԱԲ ԺՎԱՆԻԱՆ
Փետրվարի լույս 3-ի գիշերը վախճանվել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան: Մահվան վարկածներից մեկը բնական գազով թունավորումն է: Ժվանինա գտնվել է իր ընկերոջ` Քվեմո Քարթլիի նահանգապետ Ռաուլ Յուսուպովի տանը: Պահակազորը փորձել է հեռախոսակապ հաստատել իրենց պետի հետ, սակայն ապարդյուն: Առավոտյան ժամը 4-ին մոտ որոշվել է ջարդել բնակարանի դուռը, որտեղ գտնվել է Վրաստանի վարչապետը: Հայտնաբերվել են երկու ընկերների անկենդան մարմինները: Սենյակում եղել է Իրանի արտադրության գազի տաքացուցիչ, որը եւ կարող էր մահվան պատճառ դառնալ: