20 օգոստոսի 2012 - 21:14 AMT
Ռուս ծանրորդ Մաքսիմ Շեյկոն սահմանել է ծանրամարտի նոր համաշխարհային ռեկորդ

Ռուս ծանրորդ Մաքսիմ Շեյկոն, ով հանդես է գալիս մինչև 105կգ ք/կ, հրում վարժությունում նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Հրում վարժությունում նա բարձրացրել է 239 կգ, ինչը 1.5 կգ ավել է 2004-ին բուլղարացի Ալան Թսագաևի ցուցանիշից: Երկամարտի արդյունքում նա բարձրացրել է 430 կգ:

Շեյկոն Ռուսաստանի հավաքականի անդամ է և 2012թ Եվրոպայի առաջնության արծաթե մեդաքլակիր: Սակայն նա չի հայտնվել Ռուսաստանի Օլիմպիական պատվիրակության կազմում: