20 օգոստոսի 2012 - 22:00 AMT
Ռուսաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին կարող է «Գազպրոմին» զրկել պետական աջակցությունից

«Գազպրոմը» կարող է զրկվել պետական աջակցությունից և գազատարերի մենաշնորհից, եթե Ռուսաստանը միանա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Ինչպես հաղորդում է «Ֆինմարկետը», այս մասին ասվում է Էներգետիկայի նախարարության նամակում, որն ուղղվել է կառավարությանը:

Նամակում ընդգծվում է, որ գազատարերի նկատմամբ մենաշնորհը և պետական այլ տիպի աջակցությունները «Գազպրոմին» տրամադրվել են, որպեսզի վերջինս ռուս սպառողների համար ապահովի գազի ցածր սակագներ:

«Գազպրոմի» հարկային ծանրաբեռնվածությունն ավելացնելը կնվազեցնի մենաշնորհի ներքին վաճառքի շահույթը, ինչն արգելված է Ռուսաստանի` ԱՀԿ-ին միանալու պարտականությունների դեպքում: