21 օգոստոսի 2012 - 10:35 AMT
Նոր մարզչի ղեկավարությամբ առաջին խաղում «Կուբանը» 1:2 հաշվով զիջել է «Ալանիային»

Նոր մարզիչ Յուրի Կրասնոժանի ղեկավարությամբ «Կուբանը» զիջել է Վլադիկավկազի «Ալանիային»:

Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի խաղում «Կուբանը» պարտվել է 1:2 հաշվով:

26-րդ րոպեին Կրասնոժանի մարզիկները խաղադաշտում մնացին 10 հոգով: Կրասնոդարի թիմի հիմնական կազմում խաղում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, իսկ Արաս Օզբիլիսը դուրս է եկել փոխարինման:

«Կուբանն» ունի 6 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: