21 օգոստոսի 2012 - 12:27 AMT
Այսօր հիշում են լեգենդար խորհրդային և ռուս դերասան Յուրի Նիկուլինին

1997-ի օգոստոսի 21-ին կյանքից հեռացել է լեգենդար խորհրդային և ռուս դերասան, կրկեսի արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ՀՄՊ մասնակից Յուրի Վլադիմիրովիչ Նիկուլինը:

Միլիոնավոր կինոդիտողներին դերասանը հիշվել է Բալբեսի ամպլուայով, որը հիմնական երգիծական կերպարներից մեկն է այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Բարբոս շունը և անսովոր կրոսը», «Օպերացիա Ի» և Շուրիկի այլ արկածները», «Կովկասի գերուհի կամ Շուրիկի նոր արկածները», «Յոթ ծերունի և մեկ կին»:

Նիկուլինը մասնակցել է այնպիսի հայտնի կատակերգությունների, ինչպիսիք են «Ադամանդե ձեռք», «12 աթոռ» և «Ծերունի ավազակներ», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: