21 օգոստոսի 2012 - 12:47 AMT
Մահացել է ամերիկյան առաջին կին-կատակերգուներից մեկը` Ֆիլիս Դիլերը

Օգոստոսի 20-ին Լոս Անջելեսի իր տանը քնի մեջ մահացել է ամերիկյան հեռուստատեսությունում առաջին կին կատակերգուներից մեկը` Ֆիլիս Դիլերը: Նա մահացել է 95 տարեկան հասակում, հաղորդում է the Guardian-ը:

Դերասանուհու ընկեր և գործընկեր Խուան Ռիվերսն իր թվիթերում գրել է, որ նա ճանապարհ է հարթել stand-up սերնդի դերասանների համար, ովքեր սկսել են գումար վաստակել սեփական կատակներով: «Միակ ողբերգությունը նրանում է, որ Ֆիլիսը վերջինն էր այն դարաշրջանից, որում համարվում էր, որ կինը պետք է ծիծաղելի տեսք ունենա, որպեսզի ծիծաղելի լինի»,- գրել է Ռիվերսը:

Ֆիլիսն իր վրա է գրավել հասարակության ուշադրությունը 1960-ականների սկզբին, երբ հայտնվել է Բոբ Հոուպի հետ միասին մի քանի հեռուստատեսային կատակերգական շոուներում և երեք կատակերգություններում:

Հեռուստատեսությունում Դիլերը ստեղծել է տնային տնտեսուհու կերպարը` չսանրված մազերով, կարճ զգեստով և ծխափողով ծխախոտ ծխող: