21 օգոստոսի 2012 - 13:58 AMT
Որոշվել են Սան Պաուլուում և Բիլբաոյում շախմատի Մեծ սաղավարտի եզրափակչի ժամկետները

Բիլբաոյի և Սան Պաուլուուի քաղաքապետարանները պաշտոնապես հայտարարել են երկու քաղաքների միջև համաձայնագրի ստորագրման մասին շախմատի Մեծ սաղավարտի հինգերորդ գավաթի եզրափակչի անցկացման վերաբերյալ: Գավաթի առաջին մասը տեղի կունենա Սան Պաուլուում սեպտեմբերի 14-29-ը, երկրորդ մասը` Բիլբաոյում հոկտեմբերի 8-13-ը:

Մեծ սաղավարտում հանդես կգան Մագնուս Կառլսենը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Վասիլի Իվանչուկը և Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսը: