21 օգոստոսի 2012 - 12:51 AMT
Ռիդլի Սքոթը հետաձգել է «Խորհրդականը» ֆիլմի նկարահանումները եղբոր մահվան պատճառով

Տոնի Սքոթի ինքնասպանության մասին լուրը նրա եղբայրը` Ռիդլի Սքոթը, ստացել է Լոնդոնում, որտեղ ընթանում են «Խորհրդականը» քրեական դրամայի նկարահանումները Բրեդ Փիթի, Քեմերոն Դիասի և Պենելոպա Կրուզի մասնակցությամբ: 74-ամյա ռեժիսորը մեկ շաբաթով դադարեցրել է ֆիլմի աշխատանքները և մեկնել Լոս Անջելես, հաղորդում է filmpro.ru-ն:

Եղբայրները միասին հիմնել էին Scott Free Productions պրոդյուսերական ընկերությունը:

Կիրակի օրը 68-ամյա Թոնի Սքոթը նետվել էր Վինսենտ Թոմասի կամրջից: Նրա մեքենայում գտել են հետմահու գրություներ, որոնց բովանդակությունը չի հրապարկվում: