21 օգոստոսի 2012 - 12:32 AMT
Սուդանում վթարված ինքնաթիռում է եղել 1970թ. ծնված Արմեն Վիաբյանը

ՀՀ Աարտաքին գործերի նախարարությունից հաստատում են, որ օգոստոսի 19-ին Սուդանում վթարված ինքնաթիռի անձնակազմում հայ կա: Նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net-ին փոխանցեց, որ վթարված ինքնաթիռում է եղել 1970թ. ծնված Արմեն Վիաբյանը :

Հիշեցնենք, որ ավիավթարից զոհվել է 31 մարդ, որոնց թվում` Սուդանի կրոնի,սպորտի և տուրիզմի նախարարները: