21 օգոստոսի 2012 - 17:52 AMT
2012-ի յոթ ամիսների ընթացքում Վրաստան են այցելել Հայաստանի 408 109 հազար քաղաքացիներ

2012-ի յոթ ամիսների ընթացքում Վրաստան այցելած արտերկրյա քաղաքացիների թիվը 2011-ի նույն շրջանի համեմատ (1, 438 մլն) աճել է 54 տոկոսով և կազմել 2,211 մլն մարդ, հաղորդել են Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունից:

Հաշվետու շրջանում Վրաստան են այցելել 920.704 զբոսաշրջիկներ Եվրոպայից (անցած տարվա 480,758 հազարի փոխարեն):

ԱՊՀ երկրներից Վրաստան են այցելել 1,187 մլն հոգի, ինչը 32 տոկոսով ավել է 2011-ի նույն շրջանի համեմատ (896,338 հազար): Վրաստան են այցելել նաև ԱՄՆ 19,315 քաղաքացիներ:

Վրաստան այցելողների շարքում առաջատար են Թուրքիայի քաղաքացիները` 810,698 հազար, ինչը 2011-ի նույն շրջանի համեմատ ավել է 107 տոկոսով (391.937 հազար մարդ):

Երկրորդ տեղում Ադրբեջանն է` 483.317 հազար այցելու (29 տոկոս աճ), երրորդ տեղում Հայաստանը` 408,109 հազար (22 տոկոս աճ):

Ռուսաստանից Վրաստան են այցելել 237,950 մարդ, ինչը 81 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից, հաղորդում է Գրուզիա Online-ը: