21 օգոստոսի 2012 - 14:24 AMT
Siemens-ը կարող է կրճատել հազարավոր աշխատատեղեր

Ընթացիկ ֆինանսական տարվա սկիզբը բարդ էր գերմանական Siemens AG կոնցեռնի համար, և հարցը նրանում է, թե այս տարի արդյոք կհասնեն շահույթի նպատակային ցուցանիշներին:Ինչպես գրում է գերմանական մամուլը, այս ֆոնին գերմանական ընկերության ղեկավարությունը որոշել է գնալ ծայրահեղ միջոցների` անձնակազմի կրճատմանը:

Հրատարակության տվյալներով, խոսքը գնում է հազարավոր աշխատատեղերի մասին, հաղորդում է Ռոյթերսը:

Ենթադրվում է, որ արդեն 2012-ի հոկտեմբեր-նոյեմբերին ղեկավարության կողմից կընդունվեն կոնկրետ որոշումներ:

Պարբերականը նշում է, որ անձնակազմի կրճատման մասին բանակցությունները դեռ գտնվում են նախնական փուլում: