21 օգոստոսի 2012 - 14:20 AMT
Հոկտեմբերին Սիմֆերոպոլում կկայանա «Ուկրաինայի հայերը` երեկ, այսօր, վաղը» միջազգային 5-րդ համաժողովը

Ուկրաինայի Հայերի միությանն առընթեր հայագիտության կենտրոնն անցկացնում է «Ուկրաինայի հայերը` երեկ, այսօր, վաղը» միջազգային 5-րդ համաժողովը, որը կկայանա հոկտեմբերի 15-17-ը Սիմֆերոպոլում, հաղորդում է Analitika.at.ua-ը:

Համաժողովի բացումից առաջ կբացվի «Ղրիմում հայկական եկեղեցու պատմությունը» փաստաթղթերի ցուցահանդեսը, ինչպես նաև Ուկրաինայի հայերի մասին գրքերի ցուցահանդեսը: