21 օգոստոսի 2012 - 15:00 AMT
Ապստամբները գրավել են Հալեպի հայկական թաղամասը

Սիրիայի ազատ բանակի գրոհայիններև գրավել են Հալեպի հայկական թաղամասը: Այս մասին Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության» ֆեյբուքյան էջի հիմնադիր-ղեկավար, գրող-հրապարակախոս Անահիտ Ադամյանը: Անահիտ Ադամյանը նաև փոխանցեց, որ Սիրիական ազատ բանակը երեկ Ֆեյսբուքի միջոցով հայտարարություն էր տարածել Հալեպի հայաշատ թաղամասերի քրիստոնյա բնակիչների համար:

Նրանք տեղեկացրել էին, որ շարժվում են դեպի Ազիզիե, Ջամիլիե և Միդան թաղամասեր և խնդրել էին քրիստոնյա համայնքին օգնություն ցույց տալ Ազատ բանակի զինյալներին և չխանգարել, քանի որ «իրենք եկել են ազատագրելու»:

Հալեպում անջատված է բջջային հեռախոսակապն ու համացանցը: Էական խափանումներով գործում է նաև քաղաքային հեռախոսակապը:

Անահիտ Ադամյանին երեկոյան դժվարությամբ հաջողվել էր կապ հաստատել Հալեպի հայ համայնքի մի ներկայացուցչի հետ, ով տեղեկացրել էր, որ թաղամասերում կառավարական զորքն է շրջում, որը բնակիչներին արգելել է դուրս գալ տներից կամ ապստամբներին ապաստան տրամադրել:

Նա նաև հայտնել էր, որ բախումներ են տեղի ունեցել Ազգային Առաջնորդարանի շենքի և Թիլել շուկայի շրջակայքում: