21 օգոստոսի 2012 - 15:56 AMT
Ռումինիայի սահմանադրական դատարանը նախագահի պաշտոնում է թողել Տրայան Բեսեսկուին

Ռումինիայի սահմանադրական դատարանը չկայացած է համարել նախագահ Տրայան Բեսեսկուին իմպիչմենտ հայտարարելու մասին հանրաքվեն: Այն բանից հետո, երբ այսօր այդ որոշման օգտին են քվեարկել 9 դատավորներից 6-ը, նա կրկին վերադարձել է երկրի ղեկավարի պաշտոնին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հանրաքվեի ժամանակ 50 տոկոս անհրաժեշտ ձայների դեպքում քվեարկել է 46,24 տոկոսը: Նրանցից 87,52 տոկոսը կողմ է եղել Բեսեսկուսի հրաժարականին, 11,15 տոկոսը` դեմ: