21 օգոստոսի 2012 - 15:32 AMT
Գյումրի քաղաքի ռեստորաններից մեկում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգ է եղել

ԱԻՆ-ում օգոստոսի 21-ին` ժամը 13.25-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Դելմառ» ռեստորանային համալիրում առկա է պայթուցիկ սարք:

Ինչպես հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ, որը տեղում իրականացնում է տեղզննման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: