Քաղաքացիական և քրեական գործերով Ուկրաինայի բարձրագույն մասնագիտացած դատարանի նիստում դադար է հայտարավել: Դատավորները խորհրդակցում են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատավճռի վճռաբեկ բողոքարկման վերաբերյալ:
Գործընթացի մասնակիցներին չեն հաղորդել, թե երբ կարող է որոշում կայացվել, սակայն վստահեցրել են, որ «վերջնագիրը հայտարարելու ժամկետների մասին նրանք նախօրոք կտեղեկացվեն»:
Տիմոշենկոյի դատապաշտպանը հայտարարել է, որ «դատարանում աննախադեպ դեպք է տեղի ունեցել. նախագահողը չի հայտնել որոշման հրապարակման ժամկետները»: Ըստ նրա, դատարանն այդ կերպ մանիպուլյացիայի է գնում: