21 օգոստոսի 2012 - 17:57 AMT
Իտալիայում գրանցվում է գողության աճ ծանր տնտեսական պայմանների պատճառով

Իտալիայում կտրուկ աճել է գրպանահատների և խանութների գողությունների թիվը, ինչպես նաև փողոցային կողոպուտների, այն բանից հետո, երբ կառավարությունն ընդունել է խիստ բյուջետային խնայողության ծրագիր, ասվում է երկրի ՆԳՆ զեկույցում:

Ոստիկանության տվյալներով, Իտալիայում մեկ տարվա ընթացքում կատարվել է ավելի քան 200 հազար կոտրելու միջոցով գողություն, ինչը 20 տոկոսով ավել է անցած հաշվետու շրջանի համեմատ:

Արհմիությունները քննադատում են իշխանություններին իրավապահ մարմինների ծախսերի չափազանց կրճատման համար: