Շուրջ 5 հազար հոգի են տարհանվել Կիևի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանից ականապատման կեղծ ահազանգի պատճառով, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Կիևյան շրջանում Ուկրաինայի ՆԳՆ ԳՎ մամլո ծառայության ղեկավար Նիկոլայ Ժուկովիչը:
Նրա խոսքով, ոստիկանությունը երկու անանուն հաղորդագրություններ է ստացել օդանավակայանի ականապատման մասին:
«C, B, F տերմինալներից ընդհանուր առմամբ տարհանվել են շուրջ 5 հազար հոգի»,- ասել է Ուկրաինայի ՆԳՆ ԳՎ մամլո ծառայության ղեկավարը:
Նա հավելել է, որ իրավապահ մարմինները ձերբակալել են այսպես կոչված «ականորդին»: Նա եղել է 1983թ. ծնված տղամարդ, ով հաշվառման տակ է գտնվում հոգեբույժի մոտ: