21 օգոստոսի 2012 - 19:11 AMT
Facebook-ի առաջին ներդրողներից մեկը վաճառել է իր բաժնետոմսերի մեծ մասը` 396 մլն դոլարի դիմաց

Facebook տնօրենների խորհրդի անդամ, առաջին ներդրողներից մեկը` Փիթեր Տիլը վաճառել է իր բաժնետոմսերի մեծ մասը` թղթերի վաճառքի արգելքի դադարեցումից հետո: Նա իր բաժնետոմսերը վաճառել է 396 մլն դոլարի դիմաց, հաղորդում է NEWSru.com-ը:

PayPal վճարային համակարգի ստեղծողներից մեկը` Փիթեր Տիլը, 2004-ին Facebook-ում ներդրել է 500 հազքար դոլար, ինչպես նաև 2006-ին 25 մլն-ով մասնակցել է ներդրումային փուլին, երբ Facebook-ը գնահատվել է 500 մլն դոլար: