21 օգոստոսի 2012 - 19:28 AMT
Դամասկոսի արվարձանները գրոհելիս սիրիական կառավարական բանակը ոչնչացրել է ավելի քան 20 գրոհային

Սիրիայում կառավարական զորքերը գրոհել են Դամասկոսի արվարձաններից մեկի վրա, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ: Զոհվել է առնվազն 23 ապստամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը մեղադրել է լիբանանյան իշխանություններին` Լիբանանում սիրիացիների առևանգումները և ձերբակալությունները կանխել չկարողանալու մեջ:

Ինչպես հաղորդում է Խորհուրդը, վերջին մի քանի օրերի ընթացաքում Լիբանանում առևանգվել է 35 սիրիացի: Նշվում է նաև, որ նախօրեին լիբանանյան անվտանգության ուժերը խուզարկել են սիրիացի ակտիվիստների տները և ձերբակալել նրանցից 2-ին: