21 օգոստոսի 2012 - 19:52 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտն առաջարկում է «Նոր մետաքսե ուղու» ռազմավարություն, որի առանցքը Աֆղանստանն է

ԱՄՆ Գլխավոր քարտուղարի Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Ռոբերտ Բլեյք-կրտսերը Կենտրոնական Ասիայում ԱՄՆ ներկայության հայեցակարգային զեկույցով ելույթ է ունեցել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերով կոմիտեում:

Բլեյքն առաջարկել է «Նոր մետաքսե» ուղու ռազմավարությունը, որի նպատակն է առաջնային դարձնել Միջին Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների հետ տնտեսական կապերը:

Այդ «տնտեսական ցանցում» Բլեյքը Աֆղանստանին «սրտի» դեր է վերագրում:

Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը և Ղազախստանը, Բլեյքի խոսքով, կարևոր դեր են խաղում դեպի Աֆղանստան և հակառակ ուղղությամբ բեռներ և անձնակազմ տեղափոխելիս: