21 օգոստոսի 2012 - 21:24 AMT
Հյուսիսային Կորեայում ավարտել են միջուկային օբյեկտի գմբեթի տեղադրման աշխատանքները

Հյուսիսային Կորեան ավարտել է Յոնբենում միջուկային օբյեկտի ռեակտորի գմբեթի տեղադրման աշխատանքները: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով Ասսոշիեյթիդ Պրեսս գործակալությանը:

«Գմբեթի տեղադրումը նշանակալի իրադարձություն է, թեև օբյեկտը կարող է ավարտին հասցվել և ամբողջ հզորությաբ աշխատել միայն մի քանի տարի անց»,-ասվում է «Ջեյնզ» ամսագրի փորձագետի հայտարարությունում:

Ըստ նրա գմբեթի տեղադրման մասին տեղեկատվությունը ստացվել է շնորհիվ արբանյակային լուսանկարների, որոնք արվել են օգոստոսի 6-ին: