21 օգոստոսի 2012 - 21:53 AMT
Թուրքիայում ավտովթարի արդյունքում զոհվել է 9 մարդ

Թուրքիայի հարավ-արևելքում ավտովթարի զոհ է դարձել թուրքական բանակի 9 զինծզռզյող և նրանց տեղափոխող ավտոմեքենայի վարորդը, տեղական հեռուստատեսությանը հաղորդել է Մարդին նահանգի նահանգապետ Վահդետտին Էզկանը:

Ըստ նրա, մինիֆուրգոնը, որը զինվորներ էր տեղափոխում, շրջվել է Իրաքի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Ուլուդերե բնակավայրի մոտով անցնող ավտոմայրուղու վրա և սարի լանջով 75 մետր գլորվել ներքև:Ավտովթարի պատճառները ճշտվում են, հաղորդում է «Ինտերֆաքսը»: