21 օգոստոսի 2012 - 21:56 AMT
Սիրիացի ապստամբները դիտարկում են Սիրիայում անցումային կառավարության ստեղծման գաղափարը

Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները դիտարկում են Սիրիայում անցումային կառավարության ստեղծման գաղափարը, հայտարարել է Սիրիական ազգային խորհրդի նախագահ Աբդելբասեթ Սեյդան:

Ըստ նրա, այժմ դիտարկվում է այն հարցը, թե որքանով է իրական այդ գաղափարը կյանքի կոչելը:

«Դա պահանջում է երկարատև խորհրդակցություններ, այստեղ շտապողականություն պետք չէ: Սակայն ՍԱԽ-ը կփորձի այս գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնել»,- Սեյդայի խոսքը հաղորդում է «Ինտերֆաքսը»: