4 փետրվարի 2005 - 20:15 AMT
ՆԱՏՕ-Ն ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՄԲ
ՆԱՏՕ-ն շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ եւ անվտանգությամբ: Այդ մասին նախօրեին Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական եւ տնտեսական անվտանգության հարցերով տեղակալ Պատրիկ Հարդուինը: Նա նշել է, որ տարածաշրջանում առկա հակամարտությունների չլուծվածությունը բացասաբար է անդրադառնում կայունության եւ անվտանգության ապահովման հարցերին, որոնք հիմնված են տնտեսական աճի եւ ժողովրդավարության վրա: Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն տվյալ փուլում մտադիր չէ զբաղվել այդ հակամարտություններով, սակայն պատրաստ է աջակցել դրանց արդարացի կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին, նշել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը: