22 օգոստոսի 2012 - 09:46 AMT
Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական գնդացիրներից վնասվել է գազի խողովակաշարը

Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես գյուղերը գիշերը դարձյալ գնադակոծվել են: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատեցին Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը և Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Կրակել սկսել են մոտավրապես երեկոյան ժամը 21:00-ից: Մանվել Կամենդատյանն ասաց, որ կրակոցներն ավելի շատ եղել են Ներքին Կարմիրաղբյուրի և Մովսեսի ուղղությամբ, վնասվել են տանիքներ և գազի խողովակաշարը: Բարեբախտաբար իրենց հաջողվել է արագ անջատել գազամատակարարումը:

Հավելենք, որ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա: