22 օգոստոսի 2012 - 10:05 AMT
«Ժողովուրդ». Մասիսի կրակոցների գործը տեղափոխվել է Արտաշատի քննչական բաժանմունք

Մասիսում նախորդ շաբաթ տեղի ունեցած կրակոցների գործը Մասիսի բաժանմունքից տեղափոխվել է Արտաշատի քննչական բաժանմունք : «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` պատճառն այն է, որ Մասիսի քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանը վիճաբանության մյուս կողմի` ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի բարեկամն է: Այս գործով մեղադրվող Վոլոդյա Դալլաքյանի հայրը` ԲՀԿ-ական Ավետիք Դալլաքյանը, թերթի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունները` ասելով. «Տեղափոխել ենք գործը, որովհետև միակողմանի քննություն էր տարվում»: Թերթի հարցին, թե այսքանից հետո արդյոք ինքնաբացարկ կհայտնի, նա պատասխանել է. «Ես դրել եմ ու պայքարում եմ: Ոչինչ չի կարող դրան խանգարել»: