Արթուր Աբրահամի վերջին մարզումը տեղի է ունեցել Բեռլինում օգոստոսի 21-ին:
“Ինձ մոտ ամեն ինչ հիանալի է: Բավականին երկար ժամանակ է լրջորեն նախապատրաստվել եմ գալիք մենամարտին: Վստահ եմ, որ հաղթելու եմ",- ասել է Աբրահամը:
Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները գոհ է սանի մարզավիճակից և հոգեբանորեն պատրաստ է մենամարտին:
“Նման պատրաստվածությունը հաջողության գրավականներից մեկն է: Մարզիկին հոգեբանորեն կարող է պատրաստել միայն մարզիչը: Մարզիկը հոգեբանորեն կտրամադրվի իր մենամարտին այն ժամանակ, երբ մարզիչը նրան կհամոզի դրանում: Իմ հոգեբանն իմ մարզիչն է, նա է ամեն հարցում ինձ հոգեբանորեն տրամադրում: Ես պատրաստ եմ մենամարտին և դա ցույց կտամ օգոստոսի 25-ին",- շեշտել է հայ բռնցքամարտիկը:
Արթուր Աբրահամի և WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին Բեռլինի О2 արենայում: