22 օգոստոսի 2012 - 10:10 AMT
«Հայկական ժամանակ». Ստվերային տնտեսությունը Հայաստանում ավելի է ընդլայնվել

Թերթը գրում է .«Աժ օրակարգում է ներառվել ՀՀ կառավարության ներկայացրած 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Ըստ այդ հաշվետվության` ՀՀ կառավարությունը թերակատարել է 2011 թվականի պետբյուջեի եկամտային մասը:

Պետբյուջե է հավաքագրվել մոտ 881 մլրդ դրամ` այն դեպքում, երբ նախատեսվում էր ավելի քան 883 միլիարդ դրամ:

Սակայն, ավելի կարևոր է այն, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում ավելի է ընդլայնվել, ինչը ակնհայտ է դառնում ՀՆԱ-ի մեջ հարկերի մասնաբաժնի ցուցանիշից»: