4 փետրվարի 2005 - 22:08 AMT
ՋԻՄ ՔՈՍՏԱՆ ՄԻԱՑԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻՆ
ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբին է միացել ամերիկյան խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Կալիֆորնիա նահանգից Ջիմ Քոստան: Ինչպես տեղեկացրել է Ամերիկայի հայկական համագումարը, այսպիսով խմբի անդամների թիվը դարձել է 143: Նշենք, որ Ջիմ Քոստան Ներկայացուցիչների պալատի գյուղատնտեսության եւ ռեսուրսների կոմիտեի անդամ է: