22 օգոստոսի 2012 - 11:01 AMT
Հալեպի հայկական թաղամասն այժմ կառավարական զորքերի վերահսկողության տակ է

Երեկ սիրիացի ապաստամբների գրաված թաղամասը, որի մոտակայքում է գտնում Ազգային առաջնորդարանը, այսօր անցել է կառավարական զորքերի վերահսկողության տակ: Հիշեցնենք, որ Սիրիական ազատ բանակը Facebook-ի միջոցով հայտարարություն է տարածել Հալեպի հայաշատ թաղամասերի քրիստոնյա բնակիչների համար:

Նրանք տեղեկացրել են, որ շարժվում են դեպի Ազիզիե, Ջամիլիե և Միդան թաղամասեր և խնդրել էին քրիստոնյա համայնքին օգնություն ցույց տալ Ազատ բանակի զինյալներին: Հաջորդ օրը երեկոյան իրենց վերահսկողոշւթյան տակ էին վերցրել մի շարք թաղամասեր, այդ թվում նաև Հալեպի հայկական թաղամասերից մեկը: