22 օգոստոսի 2012 - 11:23 AMT
Լենս Արմսթրոնգը կարող է ցմահ որակազրկվել և կորցնել «Տուր դը Ֆրանսի» 7 մրցանակաները

Տեխասի շրջանային դատարանը մերժել է հեծանվորդ Լենս Արմսթրոնգի հերթական հայցը, որը ցանկանում էր դադարեցնել USADA դոպինգի վերաբերյալ գործը:

Հուլիսին Լենսը հայց է ներկայացրել, որը ևս, սակայն մերժվել է դաշնային դատարանի կողմից:

Մինչև օգոստոսի 23-ը նա պետք է որոշում կայացնի USADA մեղադրանքների վերաբերյալ: Նա կարող է ընդունել ցմահ որակազրկում և կորցնել «Տուր դը Ֆրանսի» 7 մրցանակաները կամ գործը փոխանցել արբիտրաժ: