22 օգոստոսի 2012 - 11:41 AMT
Որոշվել է Աբրահամ-Շտիգլից մենամարտի մրցավարական կազմը

WBO նախագահ Ֆրանսիսկո Վալկարսելը հայտարարել է մրցավարների անունները, որոնք դատելու են Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից մենամարտը:

Բռնցքամարտի երեկոն տեղի կունենա օգոստոսի 25-ին Բեռլինի O2 World արենայում: Խաղարկվելու է Շտիգլիցի WBO գոտին:

Ռինգի մրցավարն է լինելու Ջո Կորտեզը ԱՄՆ-ից: Կողային մրցավարներն են լինելու Նոել Մոննեն (Ֆրանսիան), Ռոբարկ Յանգը (ԱՄՆ) և Սեզար Ռամոսը (Պուերտո Ռիկո):