5 փետրվարի 2005 - 18:08 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՄԱՀԱՑԱԾ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Օրերս վախճանված Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի աշխատակազմի աշխատակից Գեորգի Խելաշվիլին մահացած է հայտնաբերվել իր տանը: Ինչպես «Նովոստի» ռուսական լրատվական գործակալությանը տեղեկացրել է ոստիկանության եւ հասարակական անվտանգության գործերի նախարարության մամուլի ծառայության պետ Գուրամ Դոնաձեն` «առայժմ ուսումնասիրվում է ինքնասպանության վարկածը»: «Վրաստանի ոստիկանության նախնական վարկածի համաձայն` ինքնասպանությունը կատարվել է հրազենի օգնությամբ, որը Խելաշվիլին, ենթադրաբար, վերցրել էր հարեւանից»,- հաղորդել է Դոնաձեն: Հարուցվել է քրեական գործ: Ինչպես ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Թբիլիսիի ոստիկանությունում, Խելաշվիլին մահից առաջ գրություն է թողել իր ընտանիքին` խնդրելով հարազատներին ներել իրեն նրա համար, ինչ ինքը կատարելու է: Նշենք, որ ինքնասպանության պահին տանն են գտնվել նրա մայրը, կինը եւ հնգամյա երեխան: