22 օգոստոսի 2012 - 15:02 AMT
Ներքին Կարմիրաղբյուրում գազամատակարարումը վերականգնվել է

Քիչ առաջ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում վերականգնվել է գազամատակարարումը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գոհար Աբրահամյանը, ով այժմ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում է: Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես գյուղերը գիշերը դարձյալ գնադակոծվել էին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասել էր, որ վնասվել է գազի խողովակաշարը , ինչի հետևանքով դադարեցվել էր գազամատակարարումը: