Վենետիկի միջազգային կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ 10 լիամետրաժ և 13 կարճամետրաժ ֆիլմեր, որոնք մտնում են «Հորիզոններ» ծրագրի մեջ, հասանելի կլինեն ինտերնետում դիտման համար: Ֆիլմերի ցուցադրությունները միաժամանակ կանցկացվեն Վենետիկում պաշտոնական պրեմիերայի հետ:
Կազմակերպիչները հույս ունեն, որ նման նախաձեռնությունը կաջակցի երիտասարդ հեղինակներին և նրանց աշխատանքներին:
Օնլայն դիտումը հասանելի կլինի կինոփառատոնի պաշտպանված կայքում, բայց որոշ ռեժիսորներ վախենում են, որ իրենց ֆիլմերը կդառնան համակարգչահենների զոհը:
Օնլայն կինոթատրոն մուտք գործելու համար պետք է գրանցվել Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական կայքում, ձեռք բերել վիրտուալ տոմս և ստանալ հղում ընտրված կինոնկարը դիտելու համար: Տոմսի արժեքը կազմում է 4,20 եվրո:
Վենետիկի 69-րդ կինոփառատոնը տեղի կունենա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը: Լիամետրաժ ֆիլմերի օնլայն դիտման ցուցակը.
Gli Equilibristi («Աճպարարը»)` օգոստոսի 30
El Sheita Elli Fat («Դժգոհության ձմեռ»)` սեպտեմբերի 1
Boxing Day («Նվերների օր»)` սեպտեմբերի 2
Low Tide («Խաղաղ մակընթացություն»)` սեպտեմբերի 2
Leones («Առյուծներ»)` սեպտեմբերի 3
The Cutoff Man` սեպտեմբերի 4
L’intervallo («Ինտերվալներ»)` սեպտեմբերի 5
Bellas Mariposas («Գեղեցիկ թիթեռներ»)` սեպտեմբերի 6
Yema` սեպտեմբերի 6
«Ես էլ եմ ցանկանում»` սեպտեմբերի 7