22 օգոստոսի 2012 - 18:00 AMT
Ռուսաստանը, ի տարբերություն արևմտյան գործընկերների, բարեխղճորեն կատարում է Սիրիայի վերաբերյալ իր պարտավորությունները

Ռուսաստանը բարեխղճորեն անցնում է ճանապարհի իր հատվածը, մշտապես աշխատելով թե սիրիական կառավարության, թե ընդդիմության հետ` ճգնաժամի կարգավորման հարցում երկխոսություն սկսելու և բռնությունը դադարեցնելու նպատակով: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի մեկնաբանությունում:

ՌԴ ԱԳՆ-ը նշել է, որ Ռուսաստանի արևմտյան գործընկերները մինչև հիմա ոչինչ չեն արել, որպեսզի ազդեն ընդդիմության վրա և դրդեն նրա երկխոսության մեջ մտնել կառավարության հետ:

«Դրա փոխարեն նրանք հրահրում են զինված պայքարի շարունակությունը: Պարզ է, որ նման մեթոդներով ճգնաժամի քաղաքական որոշման հասնելն անհնար է»,- նշվում է մեկնաբանությունում: