22 օգոստոսի 2012 - 18:29 AMT
Ֆրանսիայի վարչապետը հայտարարում է Սիրիայի ընդդիմադիրներին աջակցելու մասին

Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն չորեքշաբթի BFMTV-RMC ռադիոկայանի եթերում հայտարարել է սիրիացի ապստամբներին ռազմական աջակցություն տրամադրելու մասին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ըստ նրա, Ֆրանսիան այսօրվա դրությամբ ապստամբներին ապահովում է ռազմատեխնիկայով, որը նախատեսված չէ սպանությունների համար` կապի և ինքնապաշտպանության միջոցներով:

Նա նաև անհրաժեշտ է համարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, սակայն հավելել է, որ մտադիր չէ մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին`առանց ՄԱԿ-ի աջակցության:

Մինչ այդ Սիրիայում արդեն 17ամիս չեն դադարում արյունալի բախումները սիրիական կառավարական բանակի և զինված ապստամբների միջև: Բախումների զոհ է դարձել արդեն ավելի քան 20 հազար մարդ: