Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը աշխարհի ամենաազդեցիկ կանայք են` համաձայն ամերիկյան Forbes ամսագրի կայքում հրապարակված ամենամյա վարկանիշի:
Երրոդ հորիզոնականում է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆը: Ցուցակում ներառվել են նաև ԱՄՆ նախագահի կին Միշել Օբաման և Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին:
Վարկանիշում 4-6 հորիզոնականները զբաղեցրել են Բիլլ Գեյթսի կին Մելինդա Գեյթսը, New York Times-ի գլխավոր խմբագիր Ջիլ Աբրամսոնը և Հնդկաստանի իշխող կուսակցության ղեկավար Սոնյա Գանդին: