22 օգոստոսի 2012 - 20:44 AMT
Մեղադրող. Մլադիչի օգնական Զդրավկո Տոլիմիրը անմիջականորեն մասնակցել է Սերեբրինիցայի կոտորածներին

Հաագայում նախկին Հարավսլավիայի վերաբերյալ Միջազգային դատարանի մեղադրող կողմը Սերբիայի Հանրապետության բանակի նախկին գեներալ Զդրավկո Տոլիմիրի համար պահանջել է ցմահ բանտարկություն, հաղորդում է Agence France-Presse-ը:

Մեղադրող կողմը պնդում է, որ Տոլիմիրը մասնակցել է ցեղասպանությանը, ռազմական հանցագործություններին և մարդկության դեմ իրականացված հանցագործություններին, որոնք իրականացվել են սերբ-բոսնիական հակամարտության ընթացքում: