22 օգոստոսի 2012 - 21:09 AMT
Բջջայինների տերերը կկարողանան բաց թողնել YouTube-ի գովազդային հոլովակները

Բջջային սարքավորումների տերերը, սկսած օգոստոսի 22-ից, հնարավորություն կստանան բաց թողնել YouTube գովազդային հոլովակները, նշում է TechCrunch-ը:

Ավելի վաղ գովազդի դիտումից հրաժարվել կարող էին նրանք, ովքեր YouTube-ից օգտվում էին համակարգչով:

Ըստ տեղեկատվության, նոր ֆունկցիան առաջինը հասանելի կլինի Android սարքավորումների տերերի համար: 5 վայրկյան դիտումից հետո, օգտագործողը հնարավորություն կունենա կամ շարունակել դիտել այն, կամ անցնել հիմնական հոլովակի դիտմանը, հաղորդում է Lenta.ru-ն: